Posts

Showing posts from September, 2017

Թողած Կարսում...

Image
Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է Կարս քաղաքում, 1897 թվականի մարտի 13-ին: « Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ , բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք »,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը , Կարս  էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ : Չարենցը մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ 40 տարեկան հասակում: