Վարդգես Պետրոսյան Ապրած և չապրած տարիներ


Վարդգես Համազասպի Պետրոսյան


Վարդգես Համազասպի Պետրոսյան ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում: Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին, <<Պիոներ կանչ>> թերթում:  Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։ Վարդգես Պետրոսյանը 1970 թվականին գրել է իր <<Ապրած և չապրած տարիներ>> վիպակը: Հեղինակը վեպը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։

          <<Ապրած և չապրած տարիներ>> վերլուծություն
Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով: Լևոնին ուղարկում են գյուղ, որ նյութ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սմբատի մասին։ Լևոնը փորձում է դեմ գնալ տիրող գաղափարախոսությանը, սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, բայց քննարկման արդյունքում որոշվում է, որ այն հարիր չէ ժամանակի գաղափարախոսությանը, պետք է փոխել։



Comments

Popular posts from this blog

Գաբրիել Սունդուկյան.Պեպո

Հովհաննես Շիրազ...

Ակսել Բակունց Ալպիական մանուշակ