Ավետիք Իսահակյան.Աբու-Լալա Մահարի


Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլիկոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։ Նա մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին:

 Աբու-Լալա Մահարի
Աբու-Լալա ՄահարիԱվետիք Իսահակյանի ստեղծագործություն։ Գրվել է 1909-1910 թվականներին։ Պոեմը կազմված է տաղաչափության հատուկ օրենքներով՝ երկուական տողերով՝ յուրաքանչյուրը՝ քսանական վանկ։ Պոեմի գլխավոր հերոսը կրողն է անհատի ողբերգության, համամարդկային ցավի ու տառապանքի։ Աբու-Լալա Մահարին քնարական պոեմ է։ Հիմնված է արաբ բանաստեղծ Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի կերպարի վրա։
Սյուժե
Նախերգանքում պատմվում է Մահարիի մասին, թե ինչպես նա գիշերով գաղտնի հեռացել է Բաղդադից: Առաջին սուրահում Մահարին, հոգնած և զզված ամբողջ աշխարհից և հայրական տանից, այլևս չէր ուզում վերդառանալ այնտեղ: Նա ատում է այն, ինչ որ առաջ սիրել է և նրա համար ավելի լավ է դառնալ գիշատիչների բաժին, և վերջին անգամ Մահարին գարշանքով նայում է Բաղադադին և հեռանում:
Երկրորդ սուրահում բանաստեղծն անիծում է կնոջը և կնոջ սերը՝ «Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին»: Նա նաև դժգոհում է հորից, ասելով՝ «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի հանդեպ»: Նա ետ չէր նայում և չէր ափսոսում թողածի համար:
Երրորդ սուրահում Մահարին աշխարհը նմանեցնում է մի հեքիաթի, իսկ մարդիկ չէին հասկանում այդ հեքիաթը:
Չորրորդ սուրահում Մահարին բողոքում է բարեկամներից, ընկերներիվ և ասում, որ մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինել, որ չհոշոտեն քեզ. «Եվ ինչ է փառքը-այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն»
Հինգերորդ սուրահում Մահարին նզովում է փառքը, գանձը, իշխանությունը,օրենքը և փախչում է նրանցից:
Վեցերորդ սուրահում բանաստեղծը փնովում է մարդկանց և պատռում նրանց դիմակները՝ «Աղքատության մեջ՝ քծնի, վաճառվող, թշվառության մեջ՝ վախկոտ, դավաճան: Հարստության մեջ՝ լկտի, չարախինդ և վրիժառու, ամբարտավան»:
Յոթերորդ սուրահում Մահարին հասնումէ մի ժայռի կատարի և նայում աշխարհին ու արևին և ասում, որ արևն է արդեն նրա մայրը, միակ սուրբը և աշխարհից ու մարդկանցից կարևորը:
Գիրքը այստեղ



Comments

Popular posts from this blog

Գաբրիել Սունդուկյան.Պեպո

Հովհաննես Շիրազ...

Մարկ Արեն Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր