Ակսել Բակունց Ալպիական մանուշակ


Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիսի 25 (հուլիսի 7), 1899, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան- հուլիսի 8, 1937, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։





Ալպիական մանուշակ

Սյուժե

Երեք ձիավոր բարձրանում են դեպի Կաքավաբերդ։ Նրանցից մեկը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ, իսկ երրորդն ուղեկցում էր նրանց։ Հնագետը երկար շրջեց բերդում, գտավ Բակուր իշխանի դամբանը։ Նկարիչը հնագետին անհրաժեշտ նկարներն անելուց հետո, նկարեց նաև պարսպի մի հատված ու պարսպի տակ բուսած ալպիկան մանուշակներ։ Պատմվածքում նկարագրվում է լեռնային Հայաստանի պատկերը՝ ավերակ բերդերով, ալպիական ծաղիկների գեղեցկությամբ, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով։ Պատմվածքը սովորական իմաստով սյուժե չունի, բայց նրա գաղափարը շատ խորն է։Պատմվածքը դիտել ու գնահատել են տարբեր տեսանկյուններից։ Համարել են «Նոր գյուղի ու կենցաղի պատկեր ու հին մնացուկների քննադատություն»: Բայց դա ճիշտ չէ։ Բակունցի նման բծախնդիր արվեստագետը, որ սիրում է քչով շատ բան ասել, խտացնել իր մտքերը, պատմվածքում յուրատեսակ ձևով կրկնում է հետևյալ ռեֆրենը. «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը ծիրանագույն բուրաստան»: Վերադրարձին նրանք մոտիկ բնակավայրի մի վրանի մոտ իջան ձիերից և թեյ խնդրեցին։ Մինչ կինը թեյ էր պատրաստում, նկարիչը հիշեց մի կնոջ, որն այնքան նման էր այս կնոջը։

Comments

Popular posts from this blog

Գաբրիել Սունդուկյան.Պեպո

Հովհաննես Շիրազ...

Մարկ Արեն Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր