Ակսել Բակունց․

Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։
Սպիտակ ձի
Սյուժե
Ամեն անգամ, երբ զարկում էին եկեղեցու զանգերը, Շարմաղ բիբին բացում էր տան դուռը, կարծես զանգերի ձայնի հետ օրհնություն էր մտնելու տուն։ Սակայն մի երեկո գզիրի կանչը խլացրեց զանգերի ձայնը. թագավորը հրամայել է բոլոր ձիերը հանձնել։ Առավոտյան գյուղացիներն իրենց ձիերով ճանապարհվեցին դեպի քաղաք։ Սիմոնը երկու տարի առաջ էր գնել ձիուն, որին անվանել էին Ցոլակ։ Ձին կապտավուն մորթ ուներ, որի վրա «ինչպես աստղերը` ցրված էին սպիտակ նշաններ»։ Սիմոնի համար գրեթե անհնար էր իր հետագա գործը պատկերացնել առանց ձիու, և նա հույս ուներ որ ձին չեն տանի, քանզի այն կարճահասակ է։ Գյուղացիների խմբից առանձին էր քաղաք գնում Կոստան աղան, քանզի վերջինիս սպիտակ ձին ուղղակի չէր կարող սովորական ձիերին հավասար քայլել. «խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փրփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զնգում են օդի մեջ»։

Comments

Popular posts from this blog

Գաբրիել Սունդուկյան.Պեպո

Հովհաննես Շիրազ...

Մարկ Արեն Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր