Մարկ Արեն Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր

Մարկ Արեն (իրական անունը Կարեն Մարգարյան), արդի հայ արձակագիր։ Բնակվում է Մոսկվայում և մասնագիտությամբ տնտեսագետ է։ Առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թ.։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թ.։
 Երևանյան գրախանութներում այն դարձել է գեղարվեստական գրականության բեստսելլեր։ Այս վեպում նկարագրվում է հայատյաց մի թուրքի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ հայտնաբերում է, որ իր ծնողները հայեր են եղել։


<<Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր>> վերլուծություն

Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:

Comments

Popular posts from this blog

Գաբրիել Սունդուկյան.Պեպո

Ակսել Բակունց Ալպիական մանուշակ