Շառլոթ Բրոնտե Ջեյն Էյր
Ջեյն Էյր
Վերլուծություն
Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի համար։ Նրա փոքրիկ մարմնում արթնացան ինքնապաշտպանական բնազդներ՝ պայքարելու ուժ և հարգանքի արժանանալու ձգտում։ Հենց այսպիսի բախտ էր վիճակվել Ջեյն Էյրի համար։ Միսիս Ռիդը վերջնականապես ձանձրացավ Ջեյնից և նրան ուղարկեց Լոուդի դպրոց, որբանոց:
Ջեյն Էյրի անկախ կյանքը սկսվում է Թորնֆիլդում։ Ութ տարի այնտեղ անցկացնելուց հետո 18-ամյա Ջեյնը որպես դաստիարակչուհի աշխատանքի է ընդունվում Թորնֆիլդում, որի տիրոջ՝ միստր Ռոչեստրի հետ ծանոթանալուց հետո սկսվում է համաշխարհային գրականության մեջ ամենահայտնի ու անհավանական սիրավեպերից մեկը։ Որոշ ժամանակ իր տիրոջ հետ շփվելուց հետո Ջեյնն իր ամբողջ էությամբ սիրահարվում է նրան՝ միևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ այդ միությունն անհնար է։ Երկուսի մեջ մի մեծ արգելք կար՝ սոցիալական դիրքերի անհամապատասխանություն։ Չէր կարող մեծ շրջապատ ունեցող, գեղեցկուհի օրիորդների ուշադրությունը վայելող, հարուստ միստր Ռոչեստրը համակրել աղքատ, ծնողազուրկ ու ոչ գեղեցիկ Ջեյն Էյրին, ով պարզապես իր ապօրինի դստեր՝ Ադելի դաստիարակչուհին էր։
Բայց որքան մեծ էր Ջեյնի ուրախությունն ու երջանկությունը, երբ մի օր նա իմացավ, որ իր տիրոջ սիրտն իրեն է պատկանում։ Միստր Ռոչեստրը Ջեյն Էյրին համարում էր ամենաշքեղ օրիորդն ու պատրաստվում էր Ջեյնի հետ Լուսին թռչել։ Միստր Ռոչեստրի ամենաշատը հիացրեց Ջեյնի անկեղծությունն ու պարզությունը։
Որոշ ժամանակ անց եկավ ամուսնության օրը, որն իր հետ բերեց մի սարսափելի գաղտնիքի բացատայտում։ Միստր Ռոչեստրը խելագար կին ունի, ով նույնպես ապրում էր Թորնֆիլդում՝ հատուկ խնամակալության տակ։ Անգլիական օրենքը նման դեպքերում ամուսնալուծությունն արգելում է։ Ջեյնը չի համաձայնվում որպես սիրուհի ծառայել իր տիրոջը, և գրպանում գումար չունենալով փախչում է՝ չիմանալով, թե ուր։
Մեկ տարի հետո, երբ Ջեյնն իր հանգուցյալ հորեղբորից 5000 ֆունտ ժառանգություն է ստանում, որոշում է փնտրել միստր Ռոչեստրին ու պարզել նրա որպիսությունը։ Նա Թորնֆիլդը գտնում է ավերված ու վառված վիճակում, իսկ իր նախկին տիրոջը՝ կուրացած ու հաշմանդամ դարձած։ Ջեյն Էյրի հեռանալուց մի քանի ամիս հետո Ռոչեստրի խելագար կինը գաղտնի դուրս էր եկել իր սենյակից, և սկսել էր վառել այն ամենը ինչ կար տանը, չխնայելով ոչինչ ու ոչ ոքի։ Իր գործն ավարտելուց հետո խելագարը աշտարակից նետվել էր ցած և մահացել։ Հրդեհից տուժել էր նաև նրա ամուսինը, ում մի աչքը դուրս էր եկել, իսկ ձեռքը՝ անդամահատվել։ Ջեյնը խոստացավ միշտ միստր Ռոչեստրի կեղքին լինել՝ նույնիսկ այն ժամանակ երբ նա այդպես անպաշտպան ու սննկացած վիճակում էր։ Կյանքի մնացած տարիներին Ջեյնն ու միստր Ռոչեստրը միասին են ապրում, որի ընթացքում միստր Ռոչեստրի մի աչքի տեսողությունը վերականգնվում է և նա ի վիճակի է լինում տեսնել իր առաջնեկին։
Ջեյնն ուժեղ ու անկախ բնավորության տեր մարդ էր՝ սկզբունքային նույնիսկ սիրո հարցում։ Չնայած նա աշխարհում ամենից շատ սիրում էր միստր Ռոչեստրին, չհամակերպվեց անազնիվ ամուսնության ու խաբեության հետ, այլ հետևեց քրիստոնեական օրենքին։ Նրանց վիճակցած էր միասին ապրել, որովհետև այդպես նրանք երջանիկ էին ու ազատ։ Գլխավոր հերոսները բազմաթիվ փորձությունների միջով անցավ, ճաշակեցին կյանքի դառնությունները, միայնությունն ու թախիծը, բայց ճակատագիրը միավորեց նրանց, և հատուցեց նրանց կրած տառապանքները:
Comments
Post a Comment