Վարդգես Պետրոսյան Ապրած և չապրած տարիներ
Վարդգես Համազասպի Պետրոսյան
Վարդգես Համազասպի Պետրոսյան ծնվել է 1932
թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում: Սկզբում
հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին
բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին, <<Պիոներ կանչ>> թերթում: Վարդգես
Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։ Վարդգես Պետրոսյանը 1970 թվականին գրել է
իր <<Ապրած և չապրած տարիներ>> վիպակը: Հեղինակը վեպը նվիրել է եղբոր՝
Կարո Պետրոսյանի հիշատակին։
<<Ապրած և չապրած տարիներ>> վերլուծություն
Լևոնը հայտնի լրագրող է։ Փորձում է կյանքն
անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով: Լևոնին ուղարկում են գյուղ, որ
նյութ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սմբատի մասին։ Լևոնը
փորձում է դեմ գնալ տիրող գաղափարախոսությանը, սակայն քչերն են համարձակվում
կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, բայց քննարկման արդյունքում որոշվում
է, որ այն հարիր չէ ժամանակի գաղափարախոսությանը, պետք է փոխել։
Comments
Post a Comment