Ակսել Բակունց․․․
Մթնաձորի չարքը․․․
Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Միուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թեայդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածոդինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։Վայրի վարազի պես է անտառապահ Պանինը։ Մի հրեշ է անտառապետիտարազով։
Անտառում հանկարծ կերևա, փայտահատի կողքին կկանգնի,կնայի, թե ինչպես հատում
է ծառը։ Մեկ էլ թաքստոցից դուրս կգա…
Լեղապատառ փայտահատին մնում է կամ փախչել, կամ օձի պես ծռմռվելՊանինի մտրակի հարվածների տակ։Պանինը որսորդ է։ Վեց կատաղի
շուն ունի։ Շների հետ որսի է գնումՄթնաձորի խորքը։ Պանինից
վախենում
են: Ոչ ոք չգիտի նրա ազգությունը, հավատը, ծագումը։ Ասումեն, որ նախկին սպա է, մարդ է սպանել, նստել է բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսիանտառներից մեկում նա իր կնոջն է սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր հոշոտելկնոջը։
Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ունի։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքից է հոգում։Բացուտներում միրհավ է որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար…
Եվեթե Պանինից երկյուղ չի անում, կամ տեղյակ է լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերիցէլ մի շալակ է անում, ծածուկ մի տեղ պահում գիշերով տուն տանելու համար։
Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավերկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար(նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադասեց մի շալակ ցախ տանել տուն։
Ավին շալակիցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։
Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն,անցավ։ Երևաց երկրորդը, երրորդը, հետո՝ Պանինը։ Երբ Պանինը
բարձրացրեց մտրակը, Ավին մեջքըծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Պանինը կնուտը ետ քաշեց ու առաջարկեց կամ քսան ռուբլի տուգանքանտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Ավին տեղից վեր թռավ
և եկածճամփով գնաց Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։
Ձորում
հետևից ճյուղիկոտրվելու ձայն լսեց։ Վեր բարձրանալիս զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Արջ
է: Ավին երեք անգամ կրակեց: Բայց վիրավոր արջը ետևից ընկավ:
Ավին շատ մոտ զգաց գազանի տաք շունչը: Ծանրհարվածն
իջավ մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայցԱվին ոչինչ չզգաց։
Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա։
Ավին հիմա էլ ողջ է։
Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներիցպահված, սրա–նրա համար տրեխ է գործում։
Ավու հագին չուխա է, ունի սովորական մարմին, առողջձեռքեր, որոնք շատ վարժ կար
են անում։ Սակայն գլխի տեղ ունի մարդկային գանգ, ամբողջովինկլպված, առանց մազի, առանց մորթու։
Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրելսուր ճանկերը և ողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, հետն էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ուքիթը։
Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, ևերբ համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն է դուրս գալիս։ Երբ Մթնաձորի անուն են տալիս, երևումէ, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։
Ու չգիտես՝ զայրանում է,թե ժպտում հին որսորդը...
Comments
Post a Comment