Ջեկ Լոնդոն Սպիտակ Ժանիք
Ջոն Գրիֆֆիտ «Ջեկ» Լոնդոն (իրական
անունը՝,Ջոն Գրիֆֆիտ Չեյնի
հունվարի
12, 1876, Սան Ֆրանցիսկո - նոյեմբերի 22, 1916, Գլեն Էլլեն, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի հեղինակ, լրագրող և հասարակական
գործիչ։ Հայտնի ստեղծագործություններից են «Նախնիների
կանչը», «Սպիտակ Ժանիք», Քլոնդայկի
և Ոսկե տենդի
մասին պատմվածքները։
Նա պրոֆմիությունների, սոցիալիզմի և բանվորության վառ
կողմնակիցներից էր և գրել
է այդ թեմաներին
նվիրված մի քանի մեծ
գործեր, որպիսիք են «Երկաթե
կրունկ» մռայլ վեպը և
«Անդունդի մարդիկ» գիտահանրամատչելի բացահայտումը։
Սպիտակ ժանիք
«Սպիտակ Ժանիք» (անգլ.՝ White Fang), Ջեկ Լոնդոնի արկածային վեպը, որի գլխավոր հերոսն է հանդիսանում Սպիտակ Ժանիք մականունով գայլը։ Ստեղծագործությունը առաջին անգամ հրատարակվել է «The Outing Magazine» ամսագրի մի քանի համարներում՝ 1906 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր ամիսները։ Գրքում պատմվում է 19-րդ դարի վերջերին Ալյասկայի Ոսկե տենդի ժամանակներում ընտելացված գայլի ճակատագրի մասին։ Ընդ որում, ստեղծագործության մեծ մասը ցույց է տրված կենդանու աչքերով, և, մասնավորապես, Սպիտակ Ժանիքի։ Վեպում նկարագրվում է մարդու և կենդանիների միջև տարբեր վարքի և փոխհարաբերությունների մասին՝ բարի և չար։
Սյուժե
Սպիտակ
Ժանիքի հայրը գայլ էր, իսկ մայրը՝
Կիչին, կիսով չափ գայլ,
կիսով չափ շուն։ Նա ծնվել
է Հյուսիսային Ծայրամասում
և միակ ողջ
մնացածն էր ծնվածներից։ Հյուսիսում
հաճախ ստիպված էին լինում
քաղցած մնալ և դա
էլ նրա քույրերի և
եղբայրների մահվան պատճառն էր։
Հայրը՝ միաչքանի գայլը, շուտով զոհվում
է լուսանի հետ անհավասար մարտում։
Գայլուկը և մայրը մնում
են միայնակ։
Աշխարհը
լի է անակնկալներով և
դեպի ակունքն ընկած ճանապարհին
գայլուկը հանդիպում իրեն անհայտ արարածներին՝
մարդկանց։ Պարզվում է նա տեր
ունի՝ Մոխրագույն Կուղբը։ Մոխրագույն Կուղբը
նորից դառնում է Կիչիի
տերը։ Նրան է այժմ
պատկանում նաև գայլուկը, որին
նա տալիս է Սպիտակ
Ժանիք անունը։ Սպիտակ Ժանիքին
դժվար է հարմարվել հնդկացիների բնակատեղում նոր կյանքին՝ նա
ստիպված է անդադար պաշտպանվել
շների հարձակումներից, ստիպված է խստորեն
հետևել մարդկանց կանոններին, որոնց նա համարում
է աստվածներ, հաճախ
կոպիտ, երբեմն արդարացի։
Առաջացնելով
իր եղբայրակիցների և մարդկանց մոտ
միայն ատելություն և մշտապես հակամարտելով
բոլորի հետ, Սպիտակ Ժանիքը
զարգանում է արագ, բայց
միակողմանի։ Բնակավայրի տեղափոխման ժամանակ Սպիտակ Ժանիքը
փախչում է, բայց, մնալով
մենակ, զգում է վախ
և միայնություն։ Հալածվելով
դրանցից, նա փնտրում և
գտնում է հնդկացիներին։ Սպիտակ
Ժանիքը դառնում է լծկան
շուն։ Որոշ ժամանակ անց
նրան դնում են լծվածքի
գլխամասում, որը ավելի է
ուժեղացնում նրա եղբայրակիցների ատելությունը
դեպի նրան, որոնց նա
ղեկավարում է կատաղի անդրդվելիությամբ։
Տքնաջան
առխատանքը լծվածքում ավելի է ամրապնդում
Սպիտակ Ժանիքի ուժերը և
նրա մտավոր զարգացումը հասցնում
է ավարտին։ Դեպի
մարդուն նվիրվածությունը նրա համար դառնում
է օրենք և
ազատության մեջ ծնված գայլուկից
առաջանում է շուն, որում
շատ է գայլայինը, բայց
և այնպես, նա
շուն է այլ ոչ
թե գայլ։ Մի անգամ՝
հարբեցնելով Մոխրագույն Կուղբին, Սիրունիկ Սմիթը նրանից գնում
է Սպիտակ Ժանիքին
և դաժանագույն հալածանքներով
նրան ստիպում է հասկանալ
թե ով է նրա
նոր տերը։ Սպիտակ Ժանիքը
ատում է այդ խելացնոր
աստվածին, բայց ստիպված է
հպատակվել նրան։
Սիրունիկ
Սմիթը Սպիտակ Ժանիքին դարձնում
է իրական պրոֆեսիոնալ
մարտիկ և կազմակերպում է
շնային մարտեր։ Բայց բուլդոգի
հետ մարտը քիչ էր
մնում Սպիտակ Ժանիքի համար
դառնար ճակատագրական։ Բուլդոգը՝ կառչելով նրա կրծքավանդակից և
սեղմելով ծնոտները, կախվում է նրանից,
ատամներով աստիճանաբար դեպի վեր բարձրանալով
և ուղղվելով դեպի
կոկորդը։ Տեսնելով, որ մարտը պարտված
է, Սիրունիկ Սմիթը, կորցնելով բանականության
մնացորդները, սկսում է ծեծել
Սպիտակ Ժանիքին և ոտքերով
հարվածել նրան։ Շանը փրկում
է մի բարձրահասակ,
երիտասարդ տղամարդ՝ եկվոր ինժեներ Ուիդոն
Սթոքի հանքերից։ Ատրճանակի փողի օգնությամբ բանալով
բուլդոգի ծնոտները, նա Սպիտակ Ժանիքին
ազատում է մրցակցի մահացու
բռնվածքից։ Այնուհետև շանը փրկագնում է
Սիրունիկ Սմիթից։
Սպիտակ
Ժանիքը շուտով ուշքի է
գալիս և նոր տիրոջը
ցուցադրում է իր զայրույթը
և ատելությունը։ Սակայն
Սքոթին բավարարում է համբերություն շանը
փաղաքշանթով վարժեցնելու և դա Սպիտակ
Ժանիքի մոտ վերածնում է
այն նույն զգացմունքները, որոնք
նիրհել էին և կիսով
չափ մարել էին նրա
մոտ։ Այնուհետև նրա նոր տերը
նրան տանում է Կալիֆորնիա։
Կալիֆորնիայում Սպիտակ Ժանիքը պետք
է հարմարվի լիովին
նոր պայմաններին և դա նրան
հաջողվում է։ Կոլլի հովվաշունը,
որն երկար ժամանակ զայրացնում
էր նրան, վերջի վերջո
դառնում է նրա ընկերուհին։
Սպիտակ
Ժանիքը սկսում է սիրել
Սքոթի երեխաներին, նրան դուր է
գալիս նաև Ուիդոնի հայրը՝
դատավորը։ Դատավոր Սքոթին հաջողվում
է Սպիտակ Ժանիքին
պաշտպանել մի դատապարտյալի՝ անուղղելի
հանցագործ Ջիմ Հոլլիի ոճիրից։
Սպիտակ Ժանիքը ատամներով բռնում
է Հոլլին, բայց
վերջինս շան վրա արձակում
է երեք գնդակ։
Գոտեմարտի արդյունքում շան մոտ առաջանում
է ետին թաթի
և մի քանի
կողերի կոտրվածք։ Երկարատև ապաքինումից հետո Սպիտակ Ժանիքից
հանում են բոլոր փաթաթանները
և նա, որորվելով,
դուրս է գալիս արևոտ
մարգագետին։ Եվ շուտով նրա
և Կոլլիի մոտ
հայտնվում են փոքրիկ, սիրասուն
ձագուկներ։
Comments
Post a Comment