Հովհաննես Թումանյան Գիքոր

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Լոռու մարզ, Հայաստան - մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։







Գիքոր, Հովհաննես Թումանյանի պատմվածքներից։ Պատմվածքը Հայֆիլմում էկրանավորվել է երկու անգամ՝ 1934 և 1982 թվականներին։

Սյուժե

Համբոն տղային՝ Գիքորին, տանում է քաղաք, որ աշխատի, «մարդ դառնա»՝ հույս ունենալով, որ որդին հնարավորինս կօգնի ընտանիքին։ Գիքորը սկզբում աշխատում է բազազ Արտեմի տանը, սակայն մի շարք անախորժություններից հետո նրան տանում են աշխատելու խանութում։ Օտար միջավայրում միայնակ մնացած գյուղացի տղան չի կարողանում անհրաժեշտ պատշաճությամբ կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի պատճառով բազմիցս պատժվում է։ Նրան տանջում է նաև հայրենի գյուղի ու ընտանիքի կարոտը։

Comments

Popular posts from this blog

Գաբրիել Սունդուկյան.Պեպո

Ակսել Բակունց Ալպիական մանուշակ

Մարկ Արեն Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր