Posts

Մարկ Արեն Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր

Image
Մարկ Արեն (իրական անունը Կարեն Մարգարյան), արդի հայ արձակագիր։ Բնակվում է Մոսկվայում և մասնագիտությամբ տնտեսագետ է։ Առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թ.։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թ.։

Ակսել Բակունց Ալպիական մանուշակ

Image
Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիսի 25 (հուլիսի 7), 1899, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան- հուլիսի 8, 1937, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Հովհաննես Թումանյան Գիքոր

Image
Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Լոռու մարզ, Հայաստան - մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

Ջեկ Լոնդոն Սպիտակ Ժանիք

Image
Ջոն Գրիֆֆիտ «Ջեկ» Լոնդոն (իրական անունը՝,Ջոն Գրիֆֆիտ Չեյնի հունվարի 12, 1876, Սան Ֆրանցիսկո - նոյեմբերի 22, 1916, Գլեն Էլլեն, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի հեղինակ, լրագրող և հասարակական գործիչ։ Հայտնի ստեղծագործություններից են «Նախնիների կանչը», «Սպիտակ Ժանիք», Քլոնդայկի և Ոսկե տենդի մասին պատմվածքները։ Նա պրոֆմիությունների, սոցիալիզմի և բանվորության վառ կողմնակիցներից էր և գրել է այդ թեմաներին նվիրված մի քանի մեծ գործեր, որպիսիք են «Երկաթե կրունկ» մռայլ վեպը և «Անդունդի մարդիկ» գիտահանրամատչելի բացահայտումը։

Ակսել Բակունց․․․

Image
Մթնաձորի չարքը․․․ Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Միուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թեայդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածոդինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։Վայրի վարազի պես է անտառապահ Պանինը։ Մի հրեշ է անտառապետիտարազով։
Image
Վիլյամ Սարոյան․ <<Իմ սիրտը լեռներում է>> 1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ միասին տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։

Ակսել Բակունց․

Image
Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։ 1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ ...