Posts

Showing posts from October, 2017

Ավետիք Իսահակյան.Աբու-Լալա Մահարի

Image
Ավետիք Իսահակյան Ավետիք Իսահակյանը ծնվել է  1875  թ.  հոկտեմբերի 7 -ին  Ալեքսանդրապոլ գավառի   Ղազարապատ  գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։  1895  թվականին վերադառնալով  Լայպցիգից ՝ ընդգրկվել է նորաստեղծ  ՀՅԴ  կուսակցության  Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ,  1896  թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել  Երևանի  բերդում։ Նա մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին:

Գաբրիել Սունդուկյան.Պեպո

Image
Գաբրիել Սունդուկյան Կենսագրություն Գաբրիել Սունդուկյանը ծնվել է առևտրականի ընտանիքում 1825 թվականին հունիսի 11 (29)։ Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-1837), սովորել  գրաբար , աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-1840 թվականներին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-1846 թվականներին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։  Պետերբուրգի  թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական տաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում ։ 1853-1858 թվականներին ապրել և աշխատել է  Դերբենդում ։ Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառ...

Վարդգես Պետրոսյան Ապրած և չապրած տարիներ

Image
Վ արդգես Համազասպի Պետրոսյան Վարդգես Համազասպի Պետրոսյան ծնվել է 1932 թվականի օգոստոսի 9-ին Աշտարակում: Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947 թվականին , << Պիոներ կանչ >> թերթում:  Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունների հիմնական թեման երիտասարդությունն է։ Վարդգես Պետրոսյանը 1970 թվականին գրել է իր <<Ապրած և չապրած տարիներ>> վիպակը: Հեղինակը վեպը նվիրել է եղբոր՝ Կարո Պետրոսյանի հիշատակին։

Շառլոթ Բրոնտե Ջեյն Էյր

Image
             Ջեյն Էյր        Վերլուծություն   Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը , քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում , չէին սիրում , անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ , որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի համար։ Նրա փոքրիկ մարմնում արթնացան ինքնապաշտպանական բնազդներ՝ պայքարելու ուժ և հարգանքի արժանանալու ձգտում։ Հենց այսպիսի բախտ էր վիճակվել Ջեյն Էյրի համար։ Միսիս Ռիդը վերջնականապես ձանձրացավ Ջեյնից և նրան ուղարկեց Լոուդի դպրոց , որբանոց :